ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է առաջ շարժվել

Առանց Ղարաբաղի մասնակցության անհնար է առաջ շարժվել
09.05.2014 | 23:31

Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։ Նա գտնում է, որ դեսպան ՈՒորլիքը նոր բացահայտումներ չի արել, դրանք հրապարակել են նաև համանախագահ երկրների ղեկավարները։ Դեսպանի հայտարարությունը պետք է ընկալել որպես բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ցանկություն։

Առաջընթացի համար, սակայն, երկու հիմնական խոչընդոտ կա։
«Առաջին՝ որպեսզի նման բարդ հարցերում հնարավոր լինի փոխզիջումներով առաջ շարժվել, անհրաժեշտ է վստահության մթնոլորտ կողմերի միջև։ Իսկ Ադրբեջանի բոլոր քայլերը առայսօր ուղղված են ոչ թե վստահության մթնոլորտի ամրապնդմանը, այլ ճիշտ հակառակը։ Եվ երկրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք ներգրավվածության բանակցային գործընթացին՝ անհնարին է առաջ շարժվել։ Հայաստանը մասնակցում է բանակցություններին, բայց երբեք իրենով չի կարող փոխարինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ պատահական չէ, որ եթե մենք ծանոթանանք այդ տարրերին, որոնք ժամանակին հրապարակվել էին, որոնք նորից հիշեցրեց ՈՒորլիքը, դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին»,- ասել է փոխարտգործնախարարը։
Եթե այս երկու պայմանները չստեղծվեն, քիչ հավանական է, որ ամերիկացի համանախագահի ցանկությունը իրականանա. «Չկա որևէ խաղաղ կարգավորում, որը իրականություն դառնա առանց իրական սուբյեկտի մասնակցության։ Դրան ընդդիմանում է Ադրբեջանը։ Ընդ որում մենք չենք դնում այդ պայմանը, դա ինքնին բնական պայման է։ Եթե ցանկություն կա, որ առաջընթաց լինի, պետք է լինի այդ երկու պայմանը՝ վստահության մթնոլորտի ստեղծում և Ղարաբաղի լիարժեք մասնակցություն։ Բաքվից անընդհատ ողբում են, որ այս իբր ստատուս քվոն պահպանվում է, բայց Ադրբեջանի բոլոր քայլերը ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը»։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ